
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պիզելլիի վնասվածքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել։
Նախնական ախտորոշմամբ՝ Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,- գրված է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին Հայաստան-Մակեդոնիա խաղում Հայաստանի ընտրանու առանցքային կիսապաշտպան Մարկոս Պիզելլին վնասվածք ստացավ ու փոխարինվեց։