
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին հոսպիտալացրել էին հոկտեմբերի 13-ին, ապաքինվում է և շուտով կվերադառնա աշխատանքի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ Սողոմոնյանը գործակալությանը պատմել էր, որ Ջիգարխանյանին երկու շաբաթով տեղավորել են հիվանդանոցներից մեկում, ընդ որում՝ նրա վիճակը երկյուղներ չի ներշնչում:
Նա սկսել է ապաքինվել: Նրան փոքր-ինչ բուժվել է հարկավոր, դա ժամանակ կպահանջի, բայց վերջին մի քանի օրը դինամիկան շատ դրական է: Տասն օրից նա կվերադառնա աշխատանքի»,- ասել է Սողոմոնյանը: