Կերչի քոլեջում պայթյունը հետաքննելիս դիտարկվում է ահաբեկչության վարկածը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կերչի քոլեջում պայթյունը հետաքննելիս դիտարկվում է ահաբեկչության վարկածը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որպես Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ահաբեկչության վարկածը դիտարկվում է»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Միանգամից մի քանի ծառայություններ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել Կերչում տեղի ունեցածի մասին:

«Նախագահին Կերչում տեղի ունեցածի մասին զեկուցել են տարբեր ծառայություններ,- ասել է Պեսկովը, – Զոհերի և տուժածների վերաբերյալ տվյալները մշտապես ճշտվում են»:

Պեսկովը նաև նշել է, որ Պուտինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Ինչպես արդեն հաղորդվել է, Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ, կա շուրջ 50 վիրավոր:

Պատմում է Կերչի քոլեջի տնօրենը



Նման նյութեր