
Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հոկտեմբերի 17-ի երեկոյան կյանքից հեռացել է այս մասին հայտնում է թուրքական Habertuk-ը։
Արա Գյուլերը ծնվել էր 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։
Արա Գյուլերը, ում նաև անվանում են «Ստամբուլի աչք», ստացել է բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ թե՛ Թուրքիայում, թե՛ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի և այլոց հետ: