Դերասանուհի, հաղորդավարուհի Մեգգի Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին դարձավ 30 տարեկան: Չնայած չի սիրում ծննդյան օրերը նշել, բայց երեսունամյակին շատերն էին սպասում՝ գեղեցիկ և հիշարժան դարձնելու համար: BlogNews.am-ի հետ զրույցում Մեգգին մանրամասներ է պատմել օրվա մասին և կիսվել տպավորություններով:
«Քանի որ ես ԱՄՆ-ում միայնակ եմ ապրում, և ծնողներս կողքիս չեն, այդքան էլ տրամադրված չէի միջոցառում կազմակերպելուն, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ նրանք որոշեցին իմ ծննդյան նախօրեին գալ ԱՄՆ: Ընդամենը տասը օրում ամեն ինչ կազմակերպեցի, բոլոր հարցերով ինքս եմ զբաղվել, չնայած մայրս հեռավոր Ռուսաստանից խորհուրդներ էր տալիս։ Նշեմ նաև ընկերներիս, ովքեր ևս ինձ օգնում էին»,- պատմում է Մեգգին:
Դերասանուհին երեկույթի համար ընտրել էր բալետի պարուհու ոճը՝ թեթև և եթերային կերպարում էր: «Հագուստի առումով մի քիչ ավելի կրեատիվ էի փոձել գտնվել: Մտահղացումն իմն էր, իսկ իրականացնելու հարցում օգնեց ընկերուհուս մայրը՝ Մարինե Թունյանը, ով ԱՄՆ-ում բավականին հայտնի դիզայներ է, աշխատում է Oscar de la renta-ի, Castello D՛oro-ի հետ: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում նա կարողացավ ստեղծել իմ գեղեցիկ զգեստը»:
Երեկույթին ներկա էին Մեգգիի ամենամտերիմ և հարազատ մարդիկ: Ասում է, որ չէր սպասում, որ նման մեծ մասշտաբի ծննդյան խնջույք կստացվի. «Երբ գրում էի այն մարդկանց ցուցակը, ովքեր պետք է ներկա լինեն, զարմացել էի, որ ուղիղ հարյուր հոգի ստացվեցին: Ես զարմացել էի, թե ինչպես եմ կարողացել տասը տարվա ընթացքում ունենալ այսքան մեծ ընկերություն, շրջապատ»:
Ամբողջությամբ՝ blognews.am