
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը տուգանվել է 800 հազար եվրոյով գիշերային ակումբում ծեծկռտուքի համար։ Այս մասին հայտնում է TZ-ը:
2017 թվականին չիլիացին, ով այդ ժամանակ հանդես էր գալիս «Բավարիայում», Մյունխենի ակումբներից մեկում ծեծկռտուքի մասնակից էր դարձել: Կռվի պատճառով տուժողը շշով հարված էր ստացել գլխին:
Հոկտեմբերի 17-ին դատարանը գործի վերաբերյալ վճիռ է կայացրել, որին ներկա չի եղել Վիդալը, քանի որ գտնվում է Չիլիի հավաքականի ճամբարում: Կիսապաշտպանը տուգանվել է 800 հազար եվրոյով, որը պետք է վճարի առաջիկա 80 օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի աշխատավարձը ամսական կազմում է 300 հազար եվրո: