
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային:
Մեր ընտրանու 4-րդ գոլը խփեց «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի ազգային թիմի ավագը թե՛ Ջիբրալթարի, թե՛ Մակեդոնիայի հետ խաղերից հետո չմոտեցավ լրագրողներին` նրանց հարցերին պատասխանելու համար:
Այսօր, սակայն, Մխիթարյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.
«Շատ գոհ եմ երեկվա մեր ելույթից: Մենք պետք է շարունակենք նման կերպ: Սիրում եմ բոլորիդ»