«Զավեշտ է. Սահմանադրությունն այնպես են գրել, որ երկու անգամ քվեարկությամբ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվում է»
Advertisement 1000 x 90

«Զավեշտ է. Սահմանադրությունն այնպես են գրել, որ երկու անգամ քվեարկությամբ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվում է»

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բայց զավեշտ է. Սահմանադրությունն այնպես են գրել, որ երկու անգամ քվեարկությամբ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվում է։

Այսինքն՝ ֆիքսված է, որ անպայման քվեարկություն պետք է լինի, ուստի շատ հնարավոր է, որ «Ելքը» Նիկոլի թեկնածությունն առաջադրի ու ՀՀԿ-ակաները և մյուս ուժերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների սցենարին հավատարիմ մնալով, պետք է չընտրեն Նիկոլին, որ խորհրդարանը լուծարվի։
Եթե ընտրեն, չի լուծարվի ու գործընթացը նորից կսկսվի։ Հիմա, եթե ՀՀԿ-ականներն էլի Նիկոլին ընտրեն, ժովովրդական ցասումն ուղղվելու է հանրապետականների վրա, թե ինչո՞ւ ընտրեցիք Նիկոլին․․․ կոմեդիա»:

https://www.facebook.com/derenik.malkhasyan/posts/2302183906478162



Նման նյութեր