Կառավարությունն «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում ընդունեց: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել ներդրումային ծրագիրը, նոր սարքավորումների և հումքի արժեքը կազմում է մոտ 3,4 մլրդ դրամ, որից նախատեսվում է կիրառել մաքսատուրքից արտոնություններ:
«Աշխատատեղերի քանակը ծրագրով նախատեսված է 144, միջին աշխատավարձը՝ 204 հազար դրամ: Ընկերությունը փաստացի իրականացրել է 4,737 մլրդ դրամի ներդրումներ: Մինչ այժմ հաստատված արտոնությունների գումարը կազմում էր 1,4 մլրդ դրամի հումքի, սարքավորումների արտոնություններ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: