«Սա սյունեցիների գլխին նորից Լիսկա կարգել է նշանակո՞ւմ»․ Վահան Բադասյան
Advertisement 1000 x 90

«Սա սյունեցիների գլխին նորից Լիսկա կարգել է նշանակո՞ւմ»․ Վահան Բադասյան

«Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը ճիշտ ճանապարհի վրա չէ։ Ֆելիքս Ցոլակյանն էլ արագ դուրս եկավ հանրապետականից՝ լքելով խորտակվող նավը ու վազեց Փաշինյանի մոտ։ Նրա մասին բազմաթիվ բացասական բաներ են խոսել, բայց արի ու տես որ պաշտոն ստացավ։ Չեմ հասկանում Հայաստանում ազնիվ կադրեր չկա՞ն, որ Փաշինյանը անվանարկված մարդկանց է պաշտոններ տալիս»,- Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության ռազմական-քաղաքական գործիչ, մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

Անդրադառնալով ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը՝ Վահան Բադասյանը նկատեց․

«Չեմ հասկանում Սյունիքում ուրիշ մարդ չկա՞ր։Սա սյունեցիների գլխին նորից Լիսկա կարգել է նշանակո՞ւմ։ Ո՞վ է այս մարդը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ընտրություն կատարում վատերի և շատ վատերի միջև։ Լիսկան վատն էր, իսկ Հունան Պողոսյանը մի՞թե լավն է։ Թող որևէ հանքափորի նշանակեր, ոչ հայտնի մարդու։ Ես չգիտեմ այս մասին ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը։ Ես Սյունիքում ապրել եմ և մեծացել։ Իմ հարազատները Կապանում են ու տարակուսած են մարդիկ, շոկի մեջ են։ Չգիտեն շարունակեն աջակցել Փաշինյանին, թե ոչ։ Չգիտեն ո՞ւմ ընտրել»,- եզրափակեց Վահան Բադասյանը։



Նման նյութեր