Գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին աշխատանքից ազատե՞լ են. փոփոխություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում. armtimes.com
Advertisement 1000 x 90

Գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին աշխատանքից ազատե՞լ են. փոփոխություն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում. armtimes.com

armtimes.com-ի տեղեկություններով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ղեկավար կազմի փոփոխություն է տեղի ունեցել: Մասնավորապես, աշխատանքից ազատել են համալսարանի պետ` գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին:

«Զինվորականների նշանակումները և ազատումները իրականացվում են համապատասխան կարգով, այսինքն՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններով, ինչի մասին հանրությունը պատշաճ զեկուցվում է»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ճի՞շտ է, որ Ղահրամանյանն ազատվել է համալսարանի պետի պաշտոնից:

Ենթադրվում է, որ Ղահրամանյանի ազատման մասին մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվի:

armtimes.com