Չեխական արտադրության ինքնաթիռն ընկել է ջրային ավազանի վրա:
Պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ Կրասնոդարի երկրամասում կործանվել է L-39 ռազմական ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
Ինքնաթիռը ընկել է ջրի մեջ և օդաչուների որոնողական աշխատանքները փրկարարները դեռ չեն ավարտել:
Ինքնաթիռը թռիչքն իրականացրել է առանց մարտական սպառազինության: Նախնական տեղեկատվության համաձայն կործանման պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:
ՌԻԱ-յի աղբյուրի համաձայն երկու օդաչուներն էլ հասցրել են օգտվել կատապուլտից:
Այս ինքնաթիռները արտադրվել են 1970-1999 թվականներին՝ Չեխոսլովակիայում, ապա՝ Չեխիայում: