Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ
Advertisement 1000 x 90

Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանի քնելու պահը երևում է համացանցում տեղադրված հանդիպման տեսագրություններում:

Ռուսական HTB հեռուստաալիքը տեսանյութին կից գրառում է կատարել:

«Եթե դուք կարծում եք, որ ձեր աշխատանքը ձանձրալի է՝ նայեք Էրդողանին. նա նորից քնել է: Այս անգամ Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ»,- գրված է HTB հեռուստաալիքի «Ֆեյսբուք»-ի էջում:

Էրդողանը նախորդ տարի քնել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:



Նման նյութեր