Ծանոթացեք, նա խելագար է. Բիելսայի տարօրինակ աշխարհը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծանոթացեք, նա խելագար է. Բիելսայի տարօրինակ աշխարհը

Նա մարզիչ Մարսելո Բիելսան է. նրան El Loco (խենթ) են անվանում։ Նա երբեք չի ձգտել մարզել թոփ ակումբներ, նա չի սիրում շրջապատված լինել տասնյակ լրագրողներով, բջջային սարքավորումներից օգտվելու փոխարեն գերադասում է ժամերով փակվել աշխատասենյակում և մարտավարական սխեմաներ գծել ու ջնջել։ Նրա կյանքին և կարիերային ծանոթանալիս սկսում ես լրջորեն մտածել՝ նա իսկապես խելագա՞ր է։

Այս ամռանը ժամանակակից ֆուտբոլում իր կերպարով և գաղափարներով խիստ տարբերվող Մարսելո Բիելսան գլխավորեց «Լիդսը» և նախքան թիմն առաջին հանդիպումը կանցկացներ, հասցրեց զարմացնել ակումբի աշխատակիցներին…

Թիմը գլխավորելուց հետո Բիելսան իր ֆուտբոլիստներին խնդրեց հաշվել, թե միջին վիճակագրությամբ որքան պետք է աշխատի երկրպագուն, որպեսզի «Լիդսի» խաղի տոմս գնի։ Ֆուտբոլիստները հաշվարկը կատարեցին՝ առանց գլխի ընկնելու, թե իրենց ինչ է սպասվում։ Ստացվեց 3 ժամ։ Պատասխանը լսելուց հետո մարզիչը ֆուտբոլիստներին տվեց ավելներ և հանձնարարեց 3 ժամ շարունակ մաքրել ակումբի բազայի տարածքը։

Բիելսան երկրպագուներից տասնյակ անգամներ ավելի շատ գումար վաստակող ֆուտբոլիստներին ստիպեց զգալ, թե մարդիկ ինչպես կարող են աշխատել նրանց խաղին հետևելու համար․․․

«Լիդսը» մրցաշրջանը սկսեց «Սթոքի» նկատմամբ հաղթանակով, ապա առավելության հասավ Ֆրենկ Լեմպարդի «Դերբիի» նկատմամբ։ Այժմ Բիելսայի թիմն ունի 23 միավոր և զբաղեցնում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Շեֆիլդ Յունայթեդին» զիջելով 2 միավորով։

Հայացք գցելով Բիելսայի անցած ճանապարհին, նախկին ակումբների ղեկավարների հետ հարաբերություններին՝ բարդ է ասել, թե ինչով կավարտվեն արգենտինացու բրիտանական արկածները։ «Լիդսում» այս առիթով մտահոգված չեն, պարզապես վայելում են ֆուտբոլային խելագարի հետ աշխատանքը։

Ամբողջությամբ՝ armsport.am