
Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում ռինգ դուրս կգա նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի Facebook-ի էջը:
Մեր մարզիկը կանցկացնի իր 11-րդ մենամարտը: Աբգարյանը կմրցի մեքսիկացի Էֆրեյն Պերես Լազարոյի հետ, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից 19-ում հաղթանակ է տոնել ու կրել 10 պարտություն:
Նարեկ Աբգարյանը հաղթանակ է տոնել իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում: