
Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա ինչ, պարոն Փաշինյանին սկսենք համոզել, որ Հայաստանում օլիգարխներ կա՞ն: Թե՞ ինքներս մեզ համոզենք, որ ՍԱՍ-ի Արտակը, Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը և «ընկերությունը» Ազգային ժողովում սպասարկում են ՀՀ քաղաքացիների շահերը Օլիգարխիյա (հին հունարեն ὀλιγαρχία «քչերի իշխանություն») — քաղաքացիների հարաբերականորեն փոքրաթիվ խմբի ձեռքին իշխանության կենտրոնացման (օրինակ՝ մենոշնորհայնացված խոշոր կապիտալի ներկայացուցիչների ձեռքին) քաղաքական ռեժիմ, որի ժամանակ իշխանությունը սպասարկում է ոչ թե քաղաքացիների, այլ այդ մարդկանց անձնական և խմբային շահերը:
Օլիգարխները կամ իրենք կարող են լինել կառավարության անդամներ, կամ իրենց անձնական ու խմբային շահերի նպատակով կարող են վճռական ազդեցություն ունենալ կառավարության ձևավորման և ընդունվող որոշումների վրա»:
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1160839710734970