
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում, ժողովուրդն է որոշում ամեն ինչ: Որևէ մեկը հարցում արե՞լ է, թե ժողովրդի քանի՞ տոկոսը կցանկանար Սյունիքի մարզպետ տեսնել Հունան Պողոսյանին: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ֆրանսիայի չափ անկախ է:
ԱՄՆ հեռացող դեսպանը անհարկի արտահայտություններ արեց Ադրբեջանին հողեր չզիջող հայաստանցիների մասին, սակայն պաշտոնական մակարդակով համարժեք պատասխան չստացավ: Ֆրանսիան այդպես կվարվե՞ր, եթե մեկը խառնվեր իր ներքին գործերին: Ինչ-որ մեկն ասել է՝ ռազմավարությունը հիմարություն է, գլխավորը մանյովրներն են, սակայն եթե նոր Հայաստանում սկզբունքները չեն պահպանվելու, ինչի՞ համար է պայքարը»: