«Փաշինյանին ևս մեկ օգնական է հարկավոր, բայց որին ոչ մեկ չպետք է ճանաչի»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանին ևս մեկ օգնական է հարկավոր, բայց որին ոչ մեկ չպետք է ճանաչի»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին ևս մեկ օգնական է հարկավոր, բայց որին ոչ մեկ չպետք է ճանաչի ու ինքը պետքա զբաղվի բոլոր նոր նշանակվող անձանց ու իրենց անձնակազմի անցյալը փորփրելով ու նաև, թե «պաձեզդում ինչ են խոսում» իրանց մասին:

Ամենաբարձր պաշտոնից մինչև որևէ բաժնի մասնագետ պետք է լուրջ քննվի, թե չէ մարդիկ կան, որոնց մասին երևի նույնիսկ Փաշինյանը երբեք չի լսել, բայց անմիջապես կապվում և դառնում են Փաշինյանի կադր, չնայած այն հանգամանքին, որ նախկինում էլ մյուսների կադր էին:

Բազմաթիվ լուրջ կադրեր կան, որոնք կրկին չեն նկատվում, շատ մարդիկ ու լուրջ մասնագետներ արտասահմանից եկել են իրենց ուժերի չափով օգնեն պետությանը, բայց մեծ մասը կամաց-կամաց սկսում են փոշմանել:

Այ, սրա համար պետքա լինի այդ մի հոգին, որ այս ամենը հասցնի Փաշինյանին, որպեսզի նրա վարկանիշը անիմաստ տեղը չմաշեն անարժան մարդիկ»:

Փաշինյանին ևս մեկ օգնական է հարկավոր, բայց որին ոչ մեկ չպետք է ճանաչի ու ինքը պետքա զբաղվի բոլոր նոր նշանակվող անձանց ու…

Gepostet von Ashot Asatryan am Donnerstag, 18. Oktober 2018



Նման նյութեր