Հայ գրողը Ռուսաստանում հաղթող է ճանաչվել ինքնակենսագրական գրքի համար
Advertisement 1000 x 90

Հայ գրողը Ռուսաստանում հաղթող է ճանաչվել ինքնակենսագրական գրքի համար

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Լերմոնտով քաղաքում ավարտվել է Սլավոնական 9-րդ գրական միջազգային «Золотой Витязь» փառատոնը: «Արձակ» բաժնի հաղթող է ճանաչվել հայաստանցի գրող Արմեն Գասպարյանը՝ «Աստղիկիս թաղումը» ստեղծագործության համար:

Գլխավոր մրցանակը ստացել է Ալեքսանդր Բոնդարևը:

Մրցույթին մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ: Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Իսրայել և այլն:

Գրող և ռեժիսոր Արմեն Գասպարյանի ինքնակենսագրական գիրքը պատմում է իր ընտանիքի մի քանի սերունդների մասին:

rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը