Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. irakanum.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար. Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը՝ քաղբանտարկյալին. irakanum.am

Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել է քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանին։ Պատճառն եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է Մանուկյանը։ Նա նաև մեզ տրամադրել է համապատասխան ձայնագրությունը։

Ամեն ինչ նախ հերթով։ «Ես քաղաքապետի պաշտոնակատարին անձամբ չեմ ճանաչում, չնայած փոքր ժամանակ տեսել եմ մի քանի անգամ։ Այն թաղամասը, որտեղ ինքն է ապրում, ապրել է մորաքույրս, ինքն այդ ժամանակ տասներկու տարեկան էր։ Իրա հետ վերջին շրջանում երբեք չեմ խոսել, փորձեր  արել եմ իհարկե խոսել, ես պայքարել եմ հեղափոխության համար, ինձ համարում եմ այս հեղափոխության պայքարի հիմնադիրներից մեկը։ Ես, որ 2003 թվականին պայքարում էի, Դիանան սեղանի տակից վազելով էր անցնում, հիմա պատահական դարձան հեղափոխական։ Բայց Արսենի հետ (խոսքը փոխքաղաքապետի մասին է, ով նաև Էջմածնի ՔՊ կառույցի ղեկավարն է: Ի դեպ նրա և Գևորգ Մանուկյանի հեռախոսազրույցը ևս մեր տրամադրության տակ է։

Այն կհրապարակենք առաջիկայում) ունեցել եմ զրույց։ Առաջին անգամ, որ զանգել եմ իրեն, պատճառն եղել է այն, որ նա մի անգամ ժողով էր հրավիրել, որին մասնակցում էին Էջմիածնի ակտիվը։ Նա հայտարարել է, թե բա գիտեք ես ով եմ, ես մի տարի է Փաշինյանի կողքին եմ, ես նարդվան էի բռնում Նիկոլը հելնում էր կռիշները»,- պատմեց Գևորգ Մանուկյանը։ Այդ ժամանակ է ըստ Մանուկյանի ինքը կապ հաստատել փոխքաղաքապետի հետ։ «Դիանան քաղբանտարկյալներին դատող դատարանում է աշխատել։ Ես ջղայնանում եմ, և զանգում եմ Արսենին, ասում եմ Արսեն ջան, բա ոնց եղավ, որ այդպես եղավ։ Ասում է, ախպեր ջան վերևներից են նշանակել։ Հետո նույն թեմայով ես զանգում եմ Փաշինյանի օգնականներից մեկին, անունը չեմ ուզում ասել։ Ասում եմ, սենց թեմայա, ասում է  Գևորգ փաստեր, հետո դա ինչ կապ ունի․․․»,- ասաց Մանուկյանը։

Գևորգ Մանուկյանը նաև պատմեց, որ քույրը տեղեկանալով, որ քաղաքապետարանում թափուր աշխատատեղեր կան, փորձում է դիմել։ Քաղաքապետարան է ուղարկում ինքնակենսագրականը։ Քույրը հրավիրվում է հարցազրույցի, սակայն աշխատակիցները ըստ Մանուկյանի հարցնում են, թե արդյո՞ք նախկինում քույրը եղել է ՀՀԿ անդամ, հետո անդամակցել ՔՊ-ին։ Պատասխանը բացասական է լինում, ինչի պատճառով էլ աշխատանքի չեն ընդունում։

Ինչ վերաբերում է Դիանա Գասպարյանի հոր զանգին, որտեղ նա սպառնում է Հևորգ Մանուկյանին, ապա պատճառն եղել է այն, որ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դիանան աշխատել է նույն այն դատարանում, որտեղ դատել են քաղաքական հայացքների համար, և բացի այդ ըստ Մանուկյանի Դիանան հայտարարել է, որ այդ դատարանում դատվել են միայն շարքային գողեր, և ոչ թե քաղբանտարկյալներ։ Ի դեպ Մանուկյանը մեզ տրամադրել է նաև Դիանա Գասպարյանի հոր ֆեյսբուքյան նամակը, որտեղ ևս վիրավորանք է ուղղված Մանուկյանին։

Գրառումից հետո քաղաքապետի պաշտոնակատարի հայրը զանգահարում է Գևորգ Մանուկյանին։

Ներկայացնում ենք ձայնագրությունը։

Նշենք, որ թեմայի վերաբերյալ նոր մանրամասներ և նաև Դիանա Գասպարյանի մեկնաբանությունը կներկայացնենք ավելի ուշ։

Հավելենք, որ Գևորգ Մանուկյանը 2008 թվին մարտի մեկի գործով է  դատապարտված եղել։ Ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։

irakanum.am