Զանգվածային թունավորում Կասպից ծովում գտնվող նավի վրա, իրանցի ծովագնացներից 3-ը մահացել են
Advertisement 1000 x 90

Զանգվածային թունավորում Կասպից ծովում գտնվող նավի վրա, իրանցի ծովագնացներից 3-ը մահացել են

Ադրբեջանցի սահմանապահները Կասպից ծովում փրկել են իրանական «Նազմեհր» բեռնատար նավի անձնակազմին, որն օգնություն էր խնդրել նավի վրա ծովագնացների զանգվածային թունավորման առնչությամբ: Ծովագնացներից երեքը մահացել են հիվանդանոցում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նավն իրականացնում էր Ակտաու-Բաքու երթուղին:

Նշվում է, որ սահմանապահները նավի վրա հայտնաբերել են անձնակազմի 7 անդամի՝ ծանր վիճակում, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել:  Այնուհետ նավն ուղղվել է Աբշերոնի նավահանգիստ:

Յոթ ծովագնացներից երեքը՝ 28, 29, 32 տարեկան, մահացել են հիվանդանոցում, մնացյալ 4-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նախնական գնահատականի համաձայն՝ անձնակազմի թունավորման պատճառ են եղել քիմիական նյութերը, որոնք օգտագործվել են ցորենի տեղափոխման համար, գրում է minval.az-ը

tert.am