Նիդեռլանդներում հանձնել են առաջին անձնագիրը՝ «չեզոք» սեռի մատնանշմամբ
Advertisement 1000 x 90

Նիդեռլանդներում հանձնել են առաջին անձնագիրը՝ «չեզոք» սեռի մատնանշմամբ

Նիդեռլանդների իշխանություններն առաջին անձնագիրն են հանձնել, որում մատնանշված Է տիրոջ «չեզոք» սեռը: Այդ մասին տեղեկացնում Է  BBC-ն:

«Լեոնե Զեկերս, 57 տարեկան, ստացել Է անձնագիր, որտեղ սեռը նշված Է որպես «X»՝ տղամարդկանց համար՝ «M»-ի եւ կանանց համար` «V»-ի փոխարեն»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը նշել Է, որ 2001 թվականին Զեկերսը սեռափոխման վիրահատություն Է արել արականից իգականի, սակայն այժմ իրեն նույնականացնում Է որպես միջին սեռի մարդ:

Ավելի վաղ Զեկերսը դիմել Էր դատարան՝ պահանջելով թույլատրել «չեզոք» սեռի պատկանող անձանց պաշտոնական գրանցումը. այդ գործընթացը նա շահել Էր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր