Միջուկային պատերազմի դեպքում ռուսները դրախտ կընկնեն. Պուտին
Advertisement 1000 x 90

Միջուկային պատերազմի դեպքում ռուսները դրախտ կընկնեն. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք, ովքեր Ռուսաստանի դեմ միջուկային զենք կօգտագործեն, «պարզապես կմեռնեն», իսկ ռուսները՝ դրախտում կհայտնվեն: Գրում է Russian.rt.com-ը: «Ագրեսորը պետք է իմանա, որ պատիժն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի: Իսկ մենք՝ ագրեսիայի զոհերս, որպես նահատակ, դրախտ կընկնենք, իսկ նրանք պարզապես կմեռնեն, քանի որ նույնիսկ ժամանակ չեն ունենա զղջալու համար», – ասել է Պուտինը:

Նախագահն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը գլոբալ աղետ կլինի, և Ռուսաստանը չի կարող դրա նախաձեռնողը լինել:

«Իհարկե, դա համաշխարհային աղետ է, բայց ես կրկնում եմ, մենք չենք կարող լինել այդ աղետի նախաձեռնողը, քանի որ մենք չունենք նախազգուշական հարված», – ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանից հարված կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե որևէ մեկն իր տարածքում միջուկային հարված հասցնի: «Երբ մենք համոզվում ենք, և դա տեղի է ունենում մի քանի վայրկյանում, որ հարձակումն ուղղված է Ռուսաստանի տարածքին, միայն դրանից հետո ենք պատասխան հարված հասցնում», – հստակեցրել է նախագահը:

ankakh.com