Հայկական արմատներով ՌԴ հայտնի երգիչ, երգահան Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ասել է արտիստի տնօրեն Սերգեյ Կարպովը:
Նա նաև հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե 72-ամյա արտիստը կաթված է ստացել:
«Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է, կաթված չկա, մի քիչ հիվանդացել է»,- ասել է Կարպովը:
Նրա հայրը հայ է՝ Գալուստ Պետրոսյան, մայրը՝ ռուս: Դոբրինինը գրել է մոտ 1.000 երգ, որոնք կատարում են նաև շոու բիզնեսի այլ աստղեր: