
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը սոցիալական ցանցի իր էջերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով մեր ընտրանու բոլոր երկրպագուներին.
«Միշտ միասին: Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին»,- գրել է Ղազարյանն ու լուսանկարներ հրապարակել Մակեդոնիայի հետ օրեր առաջ կայացած խաղից:
Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում կայացած այդ խաղում մեր ընտրանին 4:0 հաշվով տնային հաղթանակ է տարել, իսկ Գևորգ Ղազարյանը խփել է Հայաստանի հավաքականի երրորդ գոլը: