«Սիրում եմ քեզ». պատուհանից նետվել է Կերչում մահացած աղջկա ընկերը` Արմեն Բադալյանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Սիրում եմ քեզ». պատուհանից նետվել է Կերչում մահացած աղջկա ընկերը` Արմեն Բադալյանը. armeniasputnik.am

Տղան սոցցանցի իր էջում գրել է. «Սիրում եմ քեզ, ընդմիշտ միասին»։

Կերչի քոլեջում տեղի ունեցած հարձակման զոհերից մեկը 17 տարեկան Վիկա Դեմչուկն է, որին ծանր վիճակում տեղափոխել էին Մոսկվա, բայց չէին կարողացել փրկել։ Բայց պատմությունն այսքանով չի ավարտվել. նրա սիրած տղան` Արմեն Բադալյանը, փորձել է ինքնասպանություն գործել։

Նա գիշերը նետվել է պատուհանից և սոցցանցի իր էջում գրել. «Սիրում եմ քեզ, ընդմիշտ միասին»։

Ինչպես հայտնում է Mash տելեգրամ-ալիքը, տղայի ողնաշարը կոտրվել է, նրան արդեն վիրահատել են և այժմ վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին։ Կերչի քոլեջում ինքնաշեն ռումբ է պայթել։ Միջադեպի փաստով սկզբում ահաբեկչության մասին էին քրեական գործ հարուցել, բայց ավելի ուշ պարզվել էր, որ քոլեջի ուսանողն է հրաձգություն սկսել ուսումնական հաստատությունում։ Քրեական գործը վերաորակավորվել է երկուսից ավելի անձանց սպանության հոդվածով։

Հարձակման հետևանքով մահացել են 20 մարդ։ ՌԴ քննչական կոմիտեում նշել են, որ բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից։

Մի քանի տասնյակ մարդիկ են տուժել, 37-ին հիվանդանոց են տեղափոխել։ Մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Պարզվել է, որ հրաձգություն սկսած տղան 2015 թվականի սեպտեմբերի մեկին է հաշվառվել քոլեջում։

Նա անվճար է սովորել ու կրթաթոշակ է ստացել։ Նախկինում երբեք ագրեսիա չի դրսևորել և ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։

Մեկ ամիս առաջ նա զենք պահելու իրավունք էր ստացել։ Զենքի արտոնագիրը վկայում է, որ տղան բժշկական ստուգումներ է անցել, այդ թվում` հոգեբույժի մոտ։

armeniasputnik.am