Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ էլի: Նախկինում իրեն գազազած ոստիկանի պես պահող Հունանը տղավարի շատ ավելի էր արժանի հարգանքի, քան թե ներկայումս հանուն ինչ-որ պաշտոնի «Դմփ, դմփ հու՜հ» ու տարատեսակ այլ մայմնունություններ անող Հունանը: Ասենք ինքը ոնց ա նայելու իր նախկին ենթակա ոստիկանների աչքերին, ինչ ա ասելո՞ւ, ինչո՞վ ա պատճառաբանելու, որ համաձայնվել ա Սյունիքում Նիկոլի տված համերգին կատարելու ծաղրածուի դեր՝ գնայիր նստեյիր տանը վայելեիր կյանքդ, նենց չի որ աղքատ տղա ես:
Միթե անգամ ոստիկանապետ դառնալու հեռանկարի համար մարդը պատրաստ ա սենց ստորաքարշվել: Ու վերջիվերջո, Սերժը իր ենթականերին հանուն պաշտոնի սենց հրապարակայնորեն չէր նվաստացնում: Ու եթե շատ անկեղծ, կյանքումս առաջին անգամ խղճացի Հունանին…»: