
Քաղաքական դաշտը սպասողական վիճակում է. եթե ՀՀԿ-ն ֆորսմաժորային իրավիճակ չստեղծի, դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հասարակության մեծ մասը քվեարկելու է այն ուժի օգտին, որի հետ կապվում է հեղափոխության հիմնական դերակատարությունը: 24TV– ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ամենակարողության զգացում կա և հասարակության կարծիքը իրեն չի հետաքրքրում: