
Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, ճշգրտված նախնական տվյալներով, կազմել է 43.28 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է եղել 217 հազար 708 մարդ։ Հրազդանում, նախնական տվյալներով, հաղթել է Սևակ Միքայելյանը։Սևակ Միքայելյանը հավաքել է 10677 ձայն, Լևոն Ստեփանյանը 4814 ձայն։