Դիլիջանի «Թումո» կենտրոնի ղեկավար Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Բերքաբերի «Էքստրիմ» կաֆեն է, որի մասին այդքան գրում էինք ու վերջապես իրականություն է դառնում։ Այն թշնամու դիրքից մոտ մեկ կմ հեռավորության վրա է ու չնայած դիրքից ուղիղ նշանառություն չկա, բայց այնտեղ սուրճ կամ թեյ խմելն արդեն էքստրիմ ա։ Մենք հաճախակի գնալու ենք այնտեղ տեղի խոտաբույսերով թեյ խմելու, գյուղի մթերքներից պատրաստված համեղ բաներ ուտելու և դրանով գյուղացիների կողքին լինելու և’ ֆիզիկապես, և’ մեր գնումներով։ Մենք, ինչպես և այն արվեստագետներն ու պայծառ և տաղանդավոր երեխաները, ովքեր նկարազարդեցին կաֆեի պատերը, խենթ ու խելառներ չենք։ Ուղղակի մենք չենք վախենում ապրել մեր երկրում։
Հ․Գ․ Կաֆեի համար պետք են հին ու նաև նոր, սեղաններ, աթոռներ և այլ կահույք ու սպասք։ Եթե մարդիկ կան, որ տանը կամ այլ տեղ ունեն, կկազմակերպենք, որ մոտենան, վերցնեն։ Կանխավ շնորհակալ ենք ամեն տեսակի աջակցության համար»:
Սա Բերքաբերի «Էքստրիմ» կաֆեն է, որի մասին այդքան գրում էինք ու վերջապես իրականություն է դառնում։ Այն թշնամու դիրքից մոտ…
Gepostet von Արման Հայրապետյան am Sonntag, 21. Oktober 2018