
Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի թ.17 հիմնական դպրոցի նկուղը բռնագրավված է. այն փակված է կողպեքով, որի բանալին հայտնի չէ, թե ում ձեռքում է այն դեպքում, երբ դպրոցի նկուղը պետք է ծառայի դպրոցին: Ասում են, որ այն դպրոցի հարևանությամբ ապրող ինչ-որ թաղային հեղինակության տեր մի մարդու է պատկանում: Լավ կլինի, որ քաղաքապետարանն զբաղվի դպրոցի նկուղն ազատագրելու և դպրոցին վերադարձնելու խնդրով, որտեղ կարող է կազմակերպվել նախնական զինվորական պատրաստության դասընթացը»:
https://www.facebook.com/anahit.bakhshyan/posts/1951875001526118