
Ազատ ոճայի ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Մրցումային հերթական օրը մրցագորգ դուրս կգա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: 70 կգ քաշային կարգում որակավորման փուլում հայ ըմբիշի հակառակորդը Նորբերտ Լուկաշն է:
Մեդալի համար կպայքարի նաև 97 կգ քաշային Գեորգի Կետոևը, ով կփորձի որակավորման փուլում գերազացել ղազախ Մամեդ Իբրագիմովին:
Նախօրեին ասպարեզ դուրս եկած Միհրան Ջաբուրյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած Զավուր Ուգուևը դուրս է եկել եզրափակիչ: Ջաբուրյանի հակառակորդը կլինի կուբացի Անդրեու Օրտեգան: