
ՄԵՂԱ ՔԵԶ, ԵՐԵՎԱՆ
Երբ 1988-ի դեկտեմբերին ավերված Լենինականի փլատակների տակից դուրս էին գալիս հրաշքով փրկվածները ու հարցնում էին. «Երևանին հո բան չի՞ պատահել», քո սիրտը ո՞նց չէր պայթում, քաղաք, աղետյալի սիրո չափերից: Դու ո՞նց չէիր տարուբերվում, երբ այդ հարցի մեջ ավելի շատ տագնապի դող կար, քան այն դողը, որ ցնցել էր ոտքի տակի հողը:
Մեղա քեզ, Երևան, մեղա, եթե երբևէ կասկածել ենք կամ արժանի չենք եղել քո սիրո ջերմությանը: Մեղա, եթե միայն տագնապն է, որ արթնացրել է մեր ներսի բովանդակ գորովը:
Հովիկ Չարխչյան
https://www.facebook.com/hovik.charkhchyan/posts/1963529537015702