Ռուսական Пятница հեռուստաալիքի զբոսաշրջային հաղորդումներից մեկը կնվիրվի Հայաստանին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռուսական Пятница հեռուստաալիքի զբոսաշրջային հաղորդումներից մեկը կնվիրվի Հայաստանին. armeniasputnik.am

Пятница հեռուստաալիքը պատրաստում է նոր ժամանցային հաղորդաշար, որի շրջանակներում անդրադարձ կլինի Երևանին ու Գյումրուն:Նկարահանող խումբը  հոկտեմբերի  23-ին Գյումրիում էր:

Խումբը Հայաստանի մայրաքաղաքից եկել էր  ուղղաթիռով, իսկ բուն նկարահանումները տեղի ունեցան Գյումրի Ռուսթավելի  փողոցում՝ իսկ ավելի ստույգ՝ Գյումրու Վիլլա Կարս բուտիկ-հյուրանոցի բակում:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը Sputnik  Արմենիային տեղեկացրեց, որ նկարահանող խումբը Հայաստանում է լինելու ընդամենը 3 օր: «Ինչո՞ւ  Երևանից բացի Գյումրին: Լինեմ անկեղծ, քանի որ Երևանից բացի մենք առաջարկեցինք նոր զբոսաշրջային ուղղություն, որը շատ է զարգանում  և որին պետք է ուշադրություն դարձնել,  և երբ մենք սկսեցինք նյութերն ուղարկել  և ցույց տալ բոլոր այն հնարավորությունները, որ  ունենք, միանշանակ համաձայնեցին և ասացին, որ գալիս են: Իրենց պլաններում սկզբում չկար Երևանից դուրս գալը, բայց արդյունքում 3 օրերից 2-ը Երևանում և 1-ը Գյումրիում ստացվեց»,-նշեց Սյուզաննա Ազոյանը՝  փաստելով, որ արդյունքը հեռուստադիտողը  կտեսնի դեկտեմբերին:

Пятница հեռուստաալիքի նկարահանումները Գյումրիում

«Սա  պիլոտային ծրագիր է, շատ մանրամասնություններ չեմ կարող հաղորդման մասին այս պահին ներկայացնել, քանի որ հիմա այն գաղտնի է, բայց հուսով եմ դեկտեմբերին բոլոր գյումրեցիները հաղորդումը կնայեն և կհպարտանան Գյումրու հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ ու անդրադարձով»:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղևորահոսք ապահովող 13 տուրօպերատոր, իսկ 30-ից ավելի ընկերություն ցանկություն է հայտնել անդամակցել։

Պետություն-մասնավոր համագործակցությունը և դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով։ «Տուրիզմ Արմենիայի» խորհուրդը նոր անդամների համար խստագույն չափորոշիչներ է սահմանել. անդամագրվել կարող են բացառապես ներգնա (դեպի Հայաստան) զբոսաշրջային հոսքեր ապահովող ընկերությունները։

armeniasputnik.am