Ըստ ֆեյսբուքում տարածվող լուրերի՝ Բրյուսովի անվան համալսարանում սարսափելի դեպք է տեղի ունեցել։
Վարկածներից մեկի համաձայն՝ աղջիկների միջև վեճ է ծագել։
Ըստ blognews.am-ի՝ ուսանողուհիներից մեկը SMS հաղորդագրություն է ստացել իր հեռախոսին, որի մեջ գրված է եղել, որ նա բարձրանա 5-րդ հարկ։ Երբ նա բարձրացել է համալսարանի 5-րդ հարկ, հարվածել են աղջկան ու երակները կտրելով փորագրել die բառը, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «մեռնել»։
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվելու պահին աղջիկը ողջ է եղել։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցումՈստիկանության լրատվության և հասարակայնության և կապերի հետ բաժնից տեղեկացրին, որ Բրյուսովի անվան համալսարանից ահազանգ ստացել են․ «Վնասվածք հասցնելու վերաբերյալ ահազանգ ստացել ենք, այս պահին ճշտվում է»։