«Տուն-տունիկ են խաղում. չեն էլ պատկերացնում, որ իշխանություն զավթելու ծանր մեղադրանքի տակ են արդեն». Պարույր Հայրիկյան
Advertisement 1000 x 90

«Տուն-տունիկ են խաղում. չեն էլ պատկերացնում, որ իշխանություն զավթելու ծանր մեղադրանքի տակ են արդեն». Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Յեղափոխական պաթոսը խեղդում է «յեղափոխական»-ներին։՞Ո՞նց կլինէր․ «Հակայեղափոխական»-ները չեն ընդունել իրենց առաջարկած «կոսմետիկ» փոփոխութիւններով հագեցած ընտրական օրէնսգիրքը։ Իբր թէ իրենք էլ ուզում էին։ Երկար տարիներ խորհրդարանում եմ եղել։ Ո՞վ է տեսել օրէնքի նախագիծը կառավարական յանձնաժողովը ամիսներ քննարկի, բայց խորհրդարանը ոչ մի օր։ Չկայ, չի եղել այդպիսի աշխետալաձեւ։ Ոմանք կառավարութիւնը շփոթում են սովետական պոլիտբիւրոյի հետ, որի ընդունած որոշումները սովետում Գերագոյն սովետներն ընդունում էին միաձայն։ Սովե՞տ եք երազում, բոլշեւիկեան բռնապետութիւ՞ն։ Ձեզնից յեռու չէ․ դեռ մայիսին գլխաւոր «դուխաւիկը» ինչ-որ «ռեւկոմ»-ներից («յեաղփոխական կոմիտէից») էր խօսում։ Այն ժամանակ մի կերպ կասեցրին մոլագարութիւնը , բայց պարզւում է բոլշեւիկեան գործելակերպին հարազատ են մնում։

Լուրջ փոփոխութիւննե՞ր էիք ուզում, ընդունէիք արմատական փոփոխութիւններ առաջարկող նոր (ԲԺ) սահմանադրութեան նախագիծը եւ սահմանադրական օրէնքի համաձայն երկու ամսում քննարկել-աւարտել պահանջէիք ԱԺ-ից։ Այն մերժեցիք եւ պոռոտախօսում եք ձախողիչների մասին։ Տո, ամենամեծ ձախողիչները դուք եք ձեր հիստերիաներով, սուտի յեղափոխութեամբ, այլ բազում ստերով ու մանաւանդ աթոռապաշտութեամբ։ (Հայաստանում, էդ ո՞ր վարչապետն է հրաժարական տուել ու շարունակել պաշտօնավարել։

Կառավարութեան անդամները այո՝ սահմանադրութեամբ պարտաւոր են պաշտօնավարել, բայց վարչապետի հրաժարականը, որ նոյնն է վարչապետի պաշտօնի թափուր մնալու (մահով եւ նրան համարժեք) նրա հեռացում է նշանակում, ինչը եւ պարտաւորեցնում է նոր վարչապետ ընտրել ու նոր կառավարութիւն կազմել։ Վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար հասկացութիւն չկայ ոչ սահմանադրութիւնում եւ ոչ էլ համապատասխան օրէնքում։

Էդ ժամանակաւոր բառով ձեր հավերին խաբեք․ Կարծես վարչապետը ժամանակաւոր չէ, հիմա պաշտօնակատարն է ժամանակաւոր կոչւում։ Այժմ էլ կրկին վարչապետի ընտրութեան են պատրաստւում։ Տուն-տունիկ են խաղում, կարծես։ Թվում է՝ մանկապարտեզային տարիքում բաւարար չեն խաղացել եւ ուզում են մեր պետութեան հաշուին շարունակել «խաղեր տա»… Եվ չեն էլ պատկերացնում, որ իշխանութիւն զաւթելու ծանր մեղադրանքի տակ են արդէն։ (Առայժմ չեմ բացի, որ սպիտակները չօգտուեն)»:

Նորից եմ տեղադրում երկու ժամ առաջ փակածս…

Gepostet von Paruyr Hayrikyan am Dienstag, 23. Oktober 2018



Նման նյութեր