Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղեկացրել է Ջորջ Սորոսին, որ վերջինիս «Բաց Հասարակությունների» հիմնադրամին տրամադրվում է 28 օր փակվելու համար: Հակառակ պարագայում հիմնադրամի դեմ դատական հայց կներկայացվի՝ ազգի ժողովրդավարությունը քայքայելու փորձի համար: Այս մասին տեղեկանում ենք Pravda.ru-ից, որն էլ իր հերթին հղում է անում Yournewswire-ին:
Կուրցը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սորոսն իր հիմնադրամին է փոխանցել 18 միլիարդ ԱՄՆ դոլար: Կուրցն իրավիճակը կրիտիկական է գնահատել. «Սորոսն ինչ ունի ներդնում է՝ ձգտելով գլոբալ վերահսկողություն ունենալ ամեն ինչի վրա»,- նշել է Կուրցը: Նշենք, որ Ավստրիան համարվում է այն երկրներից, որտեղ Սորոսը փորձել է քաղաքական ազդեցություն ձեռք բերել և անձնական խոշոր եկամուտներ ունենալ:
Նորությունն այն մասին, որ Սորոսն իր եկամուտների 75 տոկոսը ներդրել է իր քաղաքական և սոցիալական ծրագրերն առաջ մղելու համար ամբողջ աշխարհում ցնցումներ առաջացրեցին, իսկ շատ ժողովրդավարական երկրների ղեկավարներ էլ մտահոգություն հայտնեցին, որ Սորոսի միլիարդների, որը վերջինս օգտագործում է քաղաքական գործիչներին և լրագրողներին գնելու համար, դեմ շատ դժվար կլինի պայքարել:
Կուրցը համաձայն է վերոնշյալ պնդումների հետ, հետևաբար քայլեր է ձեռնարկել Սորոսին Ավստրիայից վտարելու համար:
«Սորոսի ուրվականը գերագույն խնդիր է, ինչին համայն մարդկությունն է արդեն բախվում 2017-ից սկսած: Նա գերազանց վամպիր է, ով կլանում է իր շուրջն ամեն ինչ, որ կարող է փող բերել, իսկ փողն էլ օգտագործում է քաղաքական գործիչներին, հասարակական հատվածին և լրագրողներին գնելու, իսկ հետո իր նպատակների համար օգտագործելու համար: Նրա նպատակն է իր կերպարին համահունչ աշխարհ ստեղծելը»,- հայտարարել է Կուրցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջորջ Սորոսը 18 միլիարդ ԱՄՆ դոլար է փոխանցել իր «Բաց Հասարակությունների» հիմնադրամին:
Նշենք, որ Հայաստանում նույնպես բազմաթիվ ՀԿ-ներ և կազմակերպություններ ֆինանսավորում են ստանում Սորոսի «Բաց Հասարակությունների» հիմնադրամից: Վերոնշյալ հիմնադրամի և դրանից ֆինանսավորվող ՀԿ-ների հետ սերտ կապեր ունեն նաև ՀՀ կառավարության անդամներից շատերը: