«Դա վատ ուղերձ է նաև հայ ժողովրդի լայն զանգվածներին՝ չխորշելու ամենայն ֆիկտիվից ու արհեստականից» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Դա վատ ուղերձ է նաև հայ ժողովրդի լայն զանգվածներին՝ չխորշելու ամենայն ֆիկտիվից ու արհեստականից»

Ռուբեն Մելիքյանի հրապարակումը.

«»Վարչապետի պաշտոնին Նիկոլ Փաշինյանի ֆիկտիվ առաջադրումը համարում եմ նորարար-փորձարարական արվեստի դրսևորում։

Սահմանադրությունը իրավունքի մասին է, իսկ իրավունքը՝ ողջամտության ու տրամաբանության։ Գործող կառավարությունն ընտրեց իրավունքի մեկնաբանության տեխնիկական մոտեցումը՝ ի հակակշիռ իմաստային մոտեցման։ Դա վատ ուղերձ է, քանի որ մտավախություն է ստեղծում առ այն, որ նույն մարդիկ նույն իրավամտածողությունը կդրսևորեն նաև շատ ավելի կարևոր՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում։

Դա վատ ուղերձ է նաև հայ ժողովրդի լայն զանգվածներին՝ չխորշելու ամենայն ֆիկտիվից ու արհեստականից։

Ի դեպ, այս հարցի շուրջ առիթ եմ ունեցել արտահայտվել դեռ հոկտեմբերի 16-ին՝ Վարչապետի հրաժարականի օրը AD TV-ի եթերում»։



Նման նյութեր