
Ամերիկյան T-6 Texan միաշարժիչ ինքնաթիռը՝ լյուտվաֆեի (վերմախտի ռազմաօդային ուժերի) խորհրդանշաններով, Կալիֆոնիայի նահանգում ընկել է խճուղու վրա եւ կրակով բռնկվել: Իրադարձությունների վայրից կադրերը Facebook-ում հրապարակել է Derrick Weldon օգտատերը:
KTLA հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն չի տուժել: Նրա անունը չեն հայտնում: Վթարից հետո մայրուղու մի քանի գոտիներ փակվել են: Պատահարի վայր ժամանած հրշեջները մարել են օդանավի այրվող բեկորները: