Kitchenmag.ru կայքը ներկայացրել է այն 10 մթերքների ցանկը, որոնք մաքրում են օրգանիզմը:
Ճակնդեղ

Օրգանիզմը մաքրելու համար ճակնդեղը քերեք քերիչով, ավելացրեք այն գազարին և վարունգին: Իսկ ճակնդեղի հյութն օգնում է արագացնել լյարդի աշխատանքը, օրգանիզմից հանել վտանգավոր նյութերը:
Ձավարեղեն

Ձավարեղեն օգտագործելով` կարող եք ևս մեկ քայլ անել դեպի առողջ ապրելակերպ:
Կրես-աղցան

Այս բույսն առանձնանում է յուրահատուկ համով և հեշտությամբ կարող է օգտագործվել աղցանների մեջ: Այն կարող է օգնել նաև լյարդի և երիկամների աշխատանքին:
Կանկար

Թեև այն մեր սեղանների հաճախակի հյուրը չէ, այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Այն ոչ միայն օգնում է նիհարել, այլև դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա:
Կանաչ թեյ

Այլ դրական ազդեցություններից բացի` կանաչ թեյն արագացնում է նյութափոխանակությունը, կարող է արագացնել ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը, լավացնել երիկամների աշխատանքը:
Կիտրոնով ջուր

Օրգանիզմը մաքրելու ամենահեշտ միջոցն ամեն առավոտ կիտրոնով ջուր խմելուց սկսելն է:
Կաղամբ

Այն հարուստ է կալցիումով, վիտամին C-ով և այլ օգտակար նյութերով:
Թարմ մրգեր

Քաղցրավենիքի փոխարեն՝ ընտրեք մեկ աման թարմ միրգ: Այդկերպ դուք ոչ միայն կլրացնեք շաքարի պակասը, այլև օրգանիզմը կապահովեք այնպիսի նյութերով, ինչպիսիք են վիտամինները, հակաօքսիդանտները:
Կանաչեղեն

Գաղտնիք չէ, որ կանաչեղենը հսկայական օգուտ է տալիս օրգանիզմին: Այդ թվում այն կարող է օգնել մաքրել օրգանիզմը:
Իմբիր

Իմբիրի միջոցով օրգանիզմը մաքրելը հիանալի մտահղացում է:
Պատրաստեց 168.am-ը






