ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խնդրեց օրենքի սահմաններում արգելել համասեռականների ծրագրած երթի իրականացմանը: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում` տեղեկացնելով, որ Երևանում նոյեմբերի 15-18-ն անցկացվելու է նույնասեռականների համաժողով, որին հաջորդելու է նաև երթ մայրաքաղաքի փողոցներում:
«Այո, դուք շատ ճիշտ եք, մեր պետականության և ազգային անվտանգության համար սպառնալիք է տնտեսական և քաղաքական մենաշնորհը, բայց մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է»,- ասաց Պետրոսյանը` Փաշինյանին խնդրելով օրինական և թույլատրելի բոլոր միջոցներով ամեն ինչ անել ավանդական ընտանիքի պահպանման համար:
Պատգամավորը հայտարարեց, որ ինքը ողջունում է հեղափոխությունը, բայց հայկական ավանդական ընտանիքների ավանդական բարքերում երբեք չէր ցանկանա հեղափոխություն տեսնել: