
Ճապոիայի բնակչուհին, որը կոտրել Է ոտքը Ֆուկուոկայի պրեֆեկտուրայի ամենամյա մարաթոնային փոխանցավազքի ընտրական մրցաշարի իր փուլում, հրաժարվել Է վնասվածքի պատճառով դուրս գալ մրցատարածությունից եւ չորեքթաթ հասել Է մինչեւ վերջնագիծ: Այս մասին հայտնել Է The Asahi Shimbun-ը:
Կինը փոխանցավազքի իր փուլի վերջնագծից 200 – 300 մետրի վրա կոտրել Է ոտքը, բայց սողեսող ավարտել Է մրցատարածությունը: Նրա թիմակից ընկերուհին Էստաֆետն ընդունելուն սպասելիս սկսել Է լաց լինել: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ թիմի ղեկավարը պաշտոնյաներին ծանուցել Է մարզուհու ընկնելուց հետո մրցումներից թիմը հանելու մասին: Մրցումների ավարտից հետո վնասվածք ստացած մարզուհուն հոսպիտալացրել են ոտքի կոտրվածքով: Նշվում Է, որ նրա վերականգնումը կտեւի երեք-չորս ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: