
Ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը պարբերաբար կրկնվող խախտումների կանխման համար է, որոնք ավարտվում են մահվան ելքերով ու վիրավորներով: Առաջարկվող նախագծով առավելագույն տուգանքը 29 000 դրամ է, 9 միավորը սպառելուց հետո վարորդը մեկ տարի պետք է սպասի։ Բալավորվել է 16 խախտման տեսակ:
Բալային համակարգի ներդրման նախագծի, շարժառիթի, առաջարկվող փոփոխությունների, սահմանված տուգանքների, Ճանապարհային ոստիկանություն կադրային նվազ փոփոխությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի հետ: