100-ամյա տղամարդուն մեղադրել են 92-ամյա կնոջ դեմ սեռական ոտնձգությունների մեջ
Advertisement 1000 x 90

100-ամյա տղամարդուն մեղադրել են 92-ամյա կնոջ դեմ սեռական ոտնձգությունների մեջ

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող ծերանոցում 100-ամյա տղամարդը սեռական հանցանք է գործել 92-ամյա կնոջ հանդեպ՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը։

Դեպքը տեղի է ունեցել ճաշի ժամին։ Ոստիկանությունը չի հստակեցնում, թե ինչ է հատկապես արել երկարակյաց տղամարդը։ Հայտնի է միայն, որ նրան մեղադրում են անպարկեշտ հարձակման մեջ։ Ավստրալիական օրենքներով այսպես անվանում են ուրիշի սեռական օրգաններին առանց նրա համաձայնության ձեռք տալը եւ սեռական ենթատեքստ ունեցող այլ գործողությունները։

Ծերանոց եկած ոստիկանները կալանավորել են տղամարդուն։ Նրան մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Դատը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։

news.am



Նման նյութեր