Հենրիխ Մխիթարյանը և թիմակիցները մեկնել են Լիսաբոն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը և թիմակիցները մեկնել են Լիսաբոն

Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելու է «Սպորտինգին»:

Լոնդոնյան թիմի ֆուտբոլիստները, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, արդեն մեկնել են Լիսաբոն: «Զինագործների» ֆուտբոլիստներն իրենց ուղևորությունից լուսանկարներ են հրապարակել սոցիալական ցանցերում:

«Սպորտինգ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 25-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:55-ին: Այս խաղից առաջ թիմերն ունեն 6-ական միավոր և կիսում են E խմբի առաջատարի կարգավիճակը:

armsport.am