Մոուրինյուի պատասխանն իրեն շան ծնունդ անվանողներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մոուրինյուի պատասխանն իրեն շան ծնունդ անվանողներին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Յուվենտուս» (0:1) հանդիպման ընթացքում թուրինյան թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են արել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին:

Երկրպագուները պարբերաբարը բղավել են «շան ծնունդ»: Իր հերթին պորտուգալացի մասնագետը երկրպագուների ուղղությամբ 3 մատ է ցույց տվել:

Դրանով Մոուրինյուն հիշեցրել է թրեբլը, որը նա նվաճել է «Ինտերի» հետ: «Յուվենտուսն» իր պատմության մեջ երբեք նույն մրցաշրջանում չի դարձել Իտալիայի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Միակ իտալական ակումբը, որ նման նվաճման է հասել, հենց «Ինտերն» է (2009-2010թթ. մրցաշրջան):

Նշենք նաև, որ նմանատիպ ժեստ Մոուրինյուն ցույց է տվել նաև «Չելսիի» երկրպագուներին՝ այդ անգամ հիշեցնելով լոնդոնյան թիմի հետ նվաճած Անգլիայի Պրեմիեր լիգայի 3 չեմպիոնական տիտղոսները:

armsport.am