
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Յուղոտ պաշտոնները բաժանելու գործը շարունակվում է… Բա ո՞վ պետք է տեր կանգնի հայրենիքի սահմաններին: Արդեն քանի տարի վրացիները Դեբեդի ձախակողմյան ափը պաշտպանող բետոնյա սալեր են տեղադրել, մեր`աջ ափն անպաշտպան է, սելավներից վարարած գետն ավերում է հայկական ափը: Վերջին տարիներին Դեբեդն ավելի քան 60 մետր խորացել է Հայաստանի տարածքում, նույնչափ փոքրացել է առանց այն էլ փոքր երկիրս: 2007թ-ին մեր սահմանապահները պահակակետեր են տեղադրել Վրաստանի սահմանակից Դեղձավան գյուղում. գյուղի ամենաբերրի 45 հեկտար հողերը մնացել են փշալարից այն կողմ, չեն մշակվում»:
https://www.facebook.com/voskan.sargsyan/posts/2032291330160753