Օդանավակայանի և երկաթուղու առկայությունը գերազանց նախադրյալներ են Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար
Advertisement 1000 x 90

Օդանավակայանի և երկաթուղու առկայությունը գերազանց նախադրյալներ են Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար

Զբոսաշրջության զարգացման համար Գյումրիում կա այն, ինչ չկա այլ վայրերում: Օդանավակայանի և երկաթուղու առկայությունը գերազանց նախադրյալներ են Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար: Գյումրին նաև ունի կոլորիտային միջավայր, ինչը չկա ոչ միայն հայաստանյան, այլ նաև այլ զարգացած շատ երկրների քաղաքներում:

Այս մասին նշեց «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը:«Գյումրին ունի օդանավակայան և հնարավորություն ուղղաթիռի թռիչքներ իրականացնելու։ Դա արդեն իրենով առանձին զբոսաշրջային արդյունք է, եթե նախկինում Երևանից Գյումրի գալու համար պահանջվում էր 2-3 ժամ, հիմա արդեն 30 րոպեում հասնում են Գյումրի։ Գալիս, տեսնում են Գյումրու ավանդույթները, իսկ դեպի Երևան հետադարձ ճանապարհը կարող են վերադառնալ գնացքով։ Զբոսաշրջիկները կփորձարկեն թե՛ ուղղաթիռի հնարավորությունները Հայաստանում, թե՛ գնացքով գեղեցիկ բնությունը կտեսնեն, կվայելեն Գյումրու գեղեցկությունը, կոլորիտը։

Գյումրին յուրահատուկ է իրենով և պատրաստի քաղաք է, որ մենք ներկայացնենք միջազգային հանրությանը։ Զբոսաշրջային այն արդյունքը, որ կա Գյումրիում, Հայաստանի շատ քիչ քաղաքներում կա․ օրինակ հազար ութ հարյուրականների կառուցված շինություններ», -նշեց Սյուզաննա Ազոյանը՝ փաստելով Գյումրին լինելու է հանրապետության կարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկը: «Եթե մենք կարողանանք անել հնարավորը, որ Գյումրին կապենք եվրոպական երկրների հետ՝ էժան ինքնաթիռների տոմսերի միջոցով, այն կդառնա առաջին զբոսաշրջային ուղղություններից: Մենք կփորձենք ցույց տալ այն զբոսաշրջային արդյունքները, որը հատուկ է Գյումրիին՝ ստեղծարար կենտրոն, շուկա, բաղնիք:

Կա շուկայի վերականգնման ծրագիր, մենք շատ ենք խոսում բաղնիքի մասին՝ որպես զբոսաշրջային արդյունքի: Այսօր բաղնիքի մասին հայաստանյան ոչ մի ուրիշ քաղաքում չես խոսի, որովհետև դա յուրահատուկ է Գյումրիին։ Այսօր խոսակցություններ են գնում արվեստի կենտրոնի ստեղծման մասին, որտեղ զբոսաշրջիկները կգան ու կտեսնեն, թե ինչպես են երիտասարդներն արվեստ սովորում, և իրենք էլ կմասնակցեն այդ միջոցառումներին։ Գյումրին իրենով թանգարան է, ուր ուզում ես գալ ու մնալ: Սա մի հարստություն է, որը պահպանվել է: Պետք է աշխատենք ավելի շատ զբոսաշրջիկներ ուղղորդել Գյումրի»,- հավելեց նա:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղեւորահոսք ապահովող 13 տուրօպերատոր լ՝ պետություն-մասնավոր համագործակցությունը եւ դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով , իսկ 30-ից ավելի ընկերություն ցանկություն է հայտնել անդամակցե ։ «Տուրիզմ Արմենիայի» խորհուրդը նոր անդամների համար խստագույն չափորոշիչներ է սահմանել. անդամագրվել կարող են բացառապես ներգնա (դեպի Հայաստան) զբոսաշրջային հոսքեր ապահովող ընկերությունները: