Իսրայելը ՀԱՄԱՍ-ի ութ թիրախ Է խոցել ի պատասխան Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծման
Advertisement 1000 x 90

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի ութ թիրախ Է խոցել ի պատասխան Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծման

Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հոկտեմբերի 25-ին ՀԱՄԱՍ-ի ութ ռազմական թիրախ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:

Այդ մասին հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը: «Այսօր (հոկտեմբերի 25-ին) ավելի վաղ Գազայի հատվածից հրթիռ Էր արձակվել Իսրայելի տարածքի վրա: Ի պատասխան Իսրայելի ռազմօդային ուժերը Գազայի հատվածի տարածքում ութ ռազմական թիրախ են խոցել ՀԱՄԱՍ-ի երեք ճամբարներում»,- ասված Է զինվորականների տարածած հաղորդագրության մեջ: Բանակում հավելել են, որ 2007 թվականից միջատարածքում իշխող ՀԱՄԱՍ շարժումն Է «պատասխանատվություն կրում այն ամենի համար, ինչ տեղի Է ունենում Գազայի հատվածում»:

Սա 2018 թվականի սկզբից ի վեր արդեն վեցերորդ փոխադարձ հարվածներին են Գազայի հատվածի արմատականների եւ իսրայելացի զինվորականների միջեւ: Նախորդը տեղի Է ունեցել հոկտեմբերի 17-ին: Այն ժամանակ պաղեստինյան միջատարածքից արձակված հրթիռը բնակելի տուն Էր խոցել Իսրայելի 200 հազար բնակիչ ունեցեղ Բեեր Շեւա քաղաքում, ի պատասխան Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 20 թիրախ Էր խոցել Գազայի հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր