Նման պահվածքը ստվերում է մեր երկրի հեղինակությունը. Արյունաբանական կենտրոնը միացել է անվանի բժիշկների պահանջին
Advertisement 1000 x 90

Նման պահվածքը ստվերում է մեր երկրի հեղինակությունը. Արյունաբանական կենտրոնը միացել է անվանի բժիշկների պահանջին

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը սոցցանցում հայտարարություն է տարածել՝ միանալով Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին կարգի հրավիրելու կոչով մի խումբ անվանի բժիշկների կողմից վարչապետին ուղղված  բաց նամակին:

«Առավոտյան լուրերից տեղեկացանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին: Կան համաշխարհային գիտական կոչումներ և պարգևներ, որոնց հոտնկայս ընդունում է համայն մարդկությունը: Նոբելյան 2 մրցանակակիրներ այցելել են Հայաստան և հյուրընկալվել մեր մայր ԲՈՒՀ-ում… Բժշկական համալսարանի կամարների տակ տեղի է ունենում անպատասխանատու մի միջադեպ, որը ոչ մի կերպ չի առնչվում բժշկի անվանը և կոչումին, ստվերում է մեր երկրի հեղինակությունը:

Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին»,-նշված է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ, NEWS.am–ը հայտնել էր, որ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը ն իր  գռեհիկ պահվածքով նախօրեին միջադեպ է հրահրել Բժշկական համալսարանում կայացած շրջանավարտների հավաքին, որին մասնակցել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, անվանի բժիշկներ: Ըստ «Հրապարակ» օրաթերթի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում: Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները հոկտեմբերի 24–ին նամակ են գրել վարչապետին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային:

news.am